Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Կմասնակցեն որակավորման փուլից

Կմասնակցեն որակավորման փուլից
24.03.2015 | 12:16

ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն հերթական նիստում հավանություն է տվել կանոնակարգում փոփոխություններ մտցնելու այն նախագծին, որը, 2015-2016 թթ. մրցաշրջանից սկսած, Եվրոպայի լիգայի չեմպիոնին հնարավորություն կտա մասնակցելու Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փուլին: ՈՒԵՖԱ-ում վստահ են, որ նախագիծը դրական ազդեցություն կունենա եվրոպական ակումբային կարևորագույն մրցաշարերի վրա: Նիստում կազմվել է նաև ընդհանուր բյուջեն, որը կբաժանվի Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի միջև:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 873

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ